Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան

  • Ընդհանուր տեղեկություններ 

Ծնվել է 1951 թ., Սղըրթ, Թուրքիա։ Ավազանի անունը՝ Օննիկ։

1963-1966 թթ․ - Ստամբուլի Ս. Խաչ դպրեվանք

1967-1971 թթ․-Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան և ընծայարան:

1975-1976 թթ․- Քենթրբերիի (Անգլիա) Ս․ Օգոստինոս քոլեջ

1976-1979 թթ. - Լոնդոնի համալսարանի Արքայական քոլեջ (աստվածաբանության բակալավր)։ 

1988-1991 թթ․- Ֆրիբուրգի  (Շվեյցարիա) կաթոլիկ համալսարան (դոկտորի աստիճան)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1968թ․ - Սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1971 թ․ - Կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1978 թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1992 թ. - եպիսկոպոս` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2006 թ․ - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով:

 

  • Պաշտոնավարություն

1971-1974 թթ.- Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգման։

1972-1973 թթ․- Դասախոսություն Երուսաղեմի Ժառանգավորաց և Թարգմանչաց վարժարաններում:

1973-1975 թթ․- Քարոզիչ Ստամբուլի եկեղեցիներում։

1981-1992 թթ. - Շվեյցարիայի հայ համայնքի հոգևոր հովիվ:

1985-1991 թթ. - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչությունում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ:

1992-1996 թթ.  -Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ:

1997-1999 թթ. – ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության՝ Երևանի գրասենյակի տնօրեն:

1994-1995 թթ. - Կաթողիկոսական տեղապահ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանի օգնական:

2006-2010 թթ. - ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ:

2004-2012 թթ. - «Հաբիթաթ» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ:

2006 թ․-ից - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության և ֆինանսական հանձնախմբի ատենապետ:

2016 թ․-ից - ԱՄՆ Քրիստոնեական միացյալ եկեղեցիների ազգային խորհրդի կենտրոնական վարչության քարտուղար:

2022 թ․-ից - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր։

2023 թ-ից - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ։